Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:48 22-05-2026

Թող արդեն հնչած վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Ծառուկյանը շնորհավորել է շրջանավարտներին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով շրջանավարտներին:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր դպրոցներում հնչում է Վերջին զանգը՝ ազդարարելով ձեր կյանքի ամենահիշարժան ու պատասխանատու փուլերից մեկի ավարտն ու մի նոր ճանապարհի սկիզբը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ու խորհրդանշական օրվա առթիվ։

Այսօր ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ, նոր երազանքներ և նոր հաղթանակների ճանապարհներ։ Թող ձեր կյանքի այս նոր շրջափուլը լցված լինի լույսով, հույսով, լավատեսությամբ, հաջողություններով ու երջանկությամբ։

Վստահ եղեք՝ ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ կարող են կառուցել ավելի բարեկեցիկ, բարգավաճ և ավելի արժանապատիվ Հայաստան։ Ինչպես երեկ Գյումրիում հազարավոր երիտասարդների առջև հայտարարեցի, այսօր ևս ուզում եմ կրկնել՝ դուք մեր երկրի ապագան եք։

Եվ ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի այդ ապագան լինի խաղաղ, անվտանգ, կայուն և լուսավոր։ Ես ուզում եմ, որ երեկ Գյումրիում սկիզբ առած լավատեսության շունչը թևածի ամբողջ հանրապետության տարածքում և արդեն հնչած վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը։

Սիրելի՛ երիտասարդներ, իմացե՛ք, որ ես ձեր հավատարիմ ընկերն եմ, միշտ ձեր կողքին եմ և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք խաղաղ, ապահով ու լուսավոր ապագա ունեցող Հայաստանում՝ լի հնարավորություններով, արդարությամբ ու բարեկեցությամբ։ Պատրաստվե՛ք նոր կյանքի ու լավ փոփոխությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո