Ներքին 5 ամիս առաջ - 15:25 22-05-2026

Նիկոլը չի սերտել Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլը չի սերտել Մովսեվ Խորենացու դասը,դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։

Փաշինյանն ասում է ՝ իսկ ինչու՞ Զելենսկին չպիտի գար Հայաստան։Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ,կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան։

Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել,որ երբ ՌԴ,ԱՄՆ կամ Ֆրանսիայի ղեկավարները այցելում են Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է,քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։

Ավելին,դժվար չէ կռահել,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ու՞մ հետ հանդիպի, ու՞մ հետ՝ ոչ։

Ակնհայտ է ,որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխահաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա ,քան ՝փոքր պետությունները։

Ու այստեղ դժբախտաբար գործում է ՝ «что позволено Юпитеру,то не позволено быку» դեռեւս անտիկ աշխարհից եկող բանաձեւը։

Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ,այն հաշվարկ է, սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ,որը Նիկոլը չունի։

Էդ խելքին էր էլի,որ 2018-ի մայիսի 8 -ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։

Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Էս մարդն այդպես էլ չհասկացավ ,որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ,եւ ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասեր «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։

Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է ՝ում ուզենք կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել,ոչ ՌԴ -ի գործն է,ոչ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։

Հարցը նրանում է,թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտներ է քաղելու, թե՞՝ անասելի վնասներ է ատանալու»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով