Ներքին 5 ամիս առաջ - 16:17 21-05-2026

«Ուժեղ Հայաստանի» անդամների են ձերբակալել, այս անգամ՝ Ալավերդիում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

«Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։

Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,-հայտնում են ՀԿԿ-ից։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր