Ներքին 2 ամիս առաջ - 14:54 21-05-2026

Փաշինյանի առաջարկած՝ վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծը հանրային քննարկման է դրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։

Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։

«Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։

6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։

Նշենք, որ ըստ ՆԳՆ տվյալների՝ նախորդ տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից