«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ռեկորդային թվով ինքնաբացարկներ են ներկայացրել` ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել։
Այս տեղեկությունը
News.am-ի հետ զրույցում հաստատել է կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Մենք նախապատրասվում էինք այս փուլին, որովհետեւ մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ ԱԺ-ում ներկայացված լինելը։ Կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան։
Ինքնաբացարկ են հայտնել վերջին համարները»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7–ին։
Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։