Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:42 20-05-2026

Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ

Մայիսի 20-ին՝ ժամը 15։27-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 27 քմ)․ տուժածներ չկան։