Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 19:38 20-05-2026

ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նա երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում ցուցաբերված աջակցությունների համար։

Նա ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրավական կարգավորումների մշակման և փորձագիտական կարծիքների տրամադրման ուղղությամբ իրականացված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև դատարանների գործավարության կարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական գնահատականներն ու մասնագիտական խորհրդատվությունը, որոնք նշանակալի ներդրում են արդարադատության արդյունավետ կազմակերպման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի փորձագետների և ծրագրերի էական դերակատարությամբ իրականացված դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման բարեփոխումներին և վիճակագրությանը։

Այս համատեքստում առանձնացվել է իրավական վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման հեռանկարները՝ կարևորելով հաշտարարների ինստիտուտը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-ՀՀ նոր նախագծվող Գործողությունների ծրագրում ներառվելիք առաջնահերթություններն ու հեռանկարային ուղղությունները։

Քննարկման առարկա են դարձել դատական համակարգի թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցերը, դատարաններում անձնական տվյալների պաշտպանության և տվյալների ապանձնավորման կարգավորումները, ինչպես նաև դատարանների բեռնաթափմանն ուղղված շարունակական աշխատանքներում նոր, համալիր լուծումների մշակման կարևորությունը։
Եվրոպացի հյուրի խնդրանքով՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ իրականացվող դատական համակարգի վստահության բարձրացման հանձնառությունները, որոնց առանցքում է դատական իշխանություն-քաղաքացիական հասարակություն-լրատվամիջոցներ համագործակցությունը։
Նա կարևորել է քաղհասարակության հետ երկխոսելու միջոցով ներառական միջավայր ձևավորելուն միտված քայլերը։

Հանդիպման ավարտին գործընկերներն արձանագրել են սեղմ ժամկետում աշխատանքային քննարկման ձևաչափով գործողությունների նոր ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն,Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին