Ներքին 2 ամիս առաջ - 10:12 20-05-2026

Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է. Վահե Հովհաննիսյան

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչո՞ւ է Նիկոլը որպես իր նախընտրական հիմնական ուղղություն ընտրել 3 խոշոր ազդեցիկ ուժերի՝ իբր դրսի ազդեցության տակ գտնվելու և Հայաստանի վրա հիբրիդային ազդեցության գաղափարը։

Շատ պարզ պատճառով. որ քողարկի իրական ազդեցության պատկերը։ Ինքն ու իր թիմն են դրսի ազդեցության տակ ։ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա դրսից միակ ուղիղ ազդեցությունը Ադրբեջանինն է՝ Հայաստանի գործող իշխանության վրա։ Մնացածը հեքիաթ է։ Ինչ վերաբերում է հիբրիդային ազդեցությանը և կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմանը, ապա դա նույնպես հենց Նիկոլի թիմի համար է արվում, և լավագույն ազդեցությունը երեկվա ռուսալեզու «The Insider»-ի հրապարակումն էր։ Ծայրից ծայր սուտ տեղեկություն, որն իշխանության առաջին դեմքերից սկսած մինչև հանրային մամուլ տարածեցին։ Սպասեք միջազգային եվրատերերից SMS-ով ապրող շրջանակների պուլտով կառավարվող հիստերիային։ Բայց լուրջ մի ընդունեք։

Ի՞նչ պետք է անենք մենք՝ մեծացնենք հայկական գործոնը։ Դրսի գործոնների չեզոքացման միակ ճանապարհը հայկական գործոնի ուժեղացումն է։ Դրա ռեսուրսը, պոտենցիալը ունենք, եթե մեր հասարակությանը կարողանանք բացատրել, որ վաղը երբ էլի ենթարկվենք հարձակման, ագրեսիայի, էթնիկ զտման փորձերի, դրանցից միայն ցավակցական հեռագրեր և երկուստեք զսպվածության կոչեր ենք ստանալու։ Ուրիշ ոչինչ։

Քարոզարշավի առաջիկա շաբաթներին շեշտադրումը պետք է արվի հայկական գործոնի վրա. ռուսական, բելառուսական, ամերիկյան, եվրոպական... և այլ իբր ազդեցություններ, դրանք բոլորը դատարկ խոսակցություններ են, ժամավաճառություն։ Կա պարզ ընտրություն՝ հայկական գործոն-նոր իշխանություն, և այս իշխանությունը՝ իր ադրբեջանական գործոնով»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել