Ներքին 4 ամիս առաջ - 21:11 19-05-2026

Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը բացահայտել են ապագա երեխայի սեռը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և նրա կնոջ՝ դերասանուհի Լիզա Մորյակի ընտանիքում մեծ ու երջանիկ սպասում է. զույգը շուտով կրկին ծնողներ կդառնա։

Այսօր նրանք ընտանիքի անդամների և մտերիմների շրջապատում կազմակերպել էին սիրված ու գունեղ «gender party» միջոցառումը, որի ընթացքում էլ պաշտոնապես հայտնի դարձավ ապագա փոքրիկի սեռը։

Տոնական ու շքեղ միջոցառման ամենավճռորոշ պահին, երբ զույգն ու հյուրերը սպասում էին գաղտնիքի բացահայտմանը, երկինքը հեղեղվեց վառ կապույտ հրավառությամբ: Դա նշանակում է, որ Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը տղա երեխա են ունենալու։

Լուրն իմանալուն պես զույգը չի կարողացել թաքցնել իր անսահման ուրախությունն ու հուզմունքը՝ միմյանց ջերմորեն գրկելով հյուրերի բուռն ծափահարությունների ներքո։ Այս չափազանց էմոցիոնալ ու ուրախ պահերով զույգն անմիջապես կիսվել է սոցիալական հարթակների իրենց էջերում։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել