Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 21:05 19-05-2026

Հայրենիքը սակարկության առարկա դարձրածները վայելում են իշխանությունը և նոր պարտություն նախապատրաստում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նրա խոսքով, այս իշխանության օրոք «հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում»։

Աբրահամյանը հիշեցրել է, որ 2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, երբ 1992-ին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը։

Նա նշել է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Մինասյանին՝ հավելելով, որ «հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»։