Ներքին 5 ամիս առաջ - 15:15 19-05-2026

Մհեր Մկրտչյանը քննադատել է լռող հայտնիներին

Քաղաքական զարգացումների ու սպասվող ընտրությունների ֆոնին արվեստագետների ու մշակութային գործիչների դիրքորոշումն ու լռությունը շարունակում են մնալ հանրային քննարկումների ամենաթեժ թեմաներից մեկը։

Կինոռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը ով հայտնի է իր անկոտրում քաղաքացիական դիրքորոշմամբ, սոցիալական հարթակների իր էջում հանդես է եկել հերթական կոշտ ու անկեղծ գրառմամբ՝ թիրախավորելով իր այն գործընկերներին, ովքեր նախընտրում են լռել։

Ռեժիսորն ընդգծել է, որ ընտրություններին ընդառաջ արվեստագետների լուռ մեծամասնությունը սեփական դիրքորոշում չունենալը կամ այն թաքցնելն արդարացնում է երկու հիմնական թեզով․ Արտիստը պետք է զբաղվի իր գործով և իր արվեստով խոսի և ես քաղաքականությունից բան չեմ հասկանում։ Արձագանքելով այս արդարացումներին՝ Մհեր Մկրտչյանը բացահայտել է իրական պատճառները՝ հղում անելով սեփական փորձին և այն խոչընդոտներին, որոնց բախվել է իր և դերասանուհի կնոջ՝ Անի Ղազարյանի ընտանիքը՝ սկզբունքային լինելու պատճառով.

«Պատասխանեմ: Չէ՛, ջան... Դու ուղղակի վախենում ես, որ կընկնես իշխանության սև ցուցակի մեջ: Իմ ու կնոջս պես: Գործ չես ունենա, տուն չես պահի: Երբ գիտես, որ այդ հարցին անկեղծ ՉԵՍ ԿԱՐՈՂ պատասխանել` հարցազրույց մի՛ տուր: Չէ՛, ջան... Հասկանում ես, բայց միայն այն ժամանակ, երբ տեսախցիկ չկա` փողոցում, կաֆեում, նեղ շրջապատում...»:

Հրապարակման վերջում ռեժիսորը կոչ է արել արտիստներին դադարել հանրությանը մոլորեցնել և սեփական շահերն ու վախերը թաքցնելու համար նոր բացատրություններ գտնել.

«Սա չեմ գրում վիրավորելու համար ես պատասխանատու եմ միայն իմ արածի համար: Բայց մարդկանց էշի տեղ մի՛ դրեք:Հարգե՛ք մարդկանց ու նոր բացատրություն գտեք դա հնացել է»,- եզրափակել է ռեժիսորը։

Մհեր Մկրտչյանի այս սուր անդրադարձը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել համացանցում։ Օգտատերերի մեծ մասը համամիտ է ռեժիսորի հետ՝ նշելով, որ երկրի համար բախտորոշ ընտրական փուլերում հանրային դեմքերի կեղծ չեզոքությունը հաճախ հենց սեփական հարմարավետությունն ու ֆինանսական միջոցները չկորցնելու վախի հետևանք է։ Քալանթարյան Թամարա

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ