Ներքին 5 ամիս առաջ - 13:48 19-05-2026

Չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։

Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը նշեց՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։

«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ