UFC-ի թեթև քաշայի կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը վիճաբանություն է ունեցել Ջեյք Փոլի Most Valuable Promotions (MVP) նորամուտային մրցաշարի մասնակիցներից մեկի՝ Նամո Ֆազիլի հետ։
Մրցաշարի մենամարտերից մեկում Ֆազիլը երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով հաղթել էր Ջեյք Բաբիանին, ինչից հետո դիմել էր Ծառուկյանին. «Արմա՛ն, որտե՞ղ ես։ Մենք պետք է խոսենք, փոքրի՛կս»։
Դահլիճը լքելիս Ֆազիլը գտել է Ծառուկյանին։ Մարտիկները զրուցել են բարձր տոնով, ինչից հետո Ծառուկյանը փորձել է ճեղքել արգելապատնեշը, սակայն նրան խանգարել են անվտանգության աշխատակիցները։ Ավելի ուշ կողմերի միջև հակամարտությունը շարունակվել է ենթատրիբունային հատվածում՝ Ջեյք Փոլի ներկայությամբ։
Նշվում է, որ Ծառուկյանի և Ֆազիլի միջև լարվածությունն առաջացել էր այս շաբաթ, երբ մարտիկները լեզվակռվի էին բռնվել Հայաստանի քրդական համայնքի վերաբերյալ Ծառուկյանի արած մեկնաբանությունների պատճառով։
Armsport