Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 11:52 15-05-2026

Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի. բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ

Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում։ Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ անվտանգության հարցում աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե չսպասարկեն Հայաստանի շահը, ապա ՀՀ-ն միշտ էլ այլընտրանք ունի։

«Ինձ համար կոնկրետ որոշում է, որ մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց մենք չենք երգելու ուպարելու բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, թե կարող ենք բեմի վրա սրա-նրա հետպարել։ Այդ «պարը» կարող է մեծ վնաս տալ մեր ժողովրդին։ Մենք թույլ չենք տա բերել Զելենսկուն, որ Հայաստանից այնպիսի հայտարարություն անի, որը կվնասի մեր երկրին ու ժողովրդին։ Մենք պետք է վարենք ռացիոնալ ու հայրենանվեր քաղաքականություն»,– ասել է նա։

Սամվել Կարապետյանը նաև հիշեցրել է, որ Ինքը Փաշինյանի հրաժարականը պահանջել է 2020 թվականի պարտությունից հետո, բայց չնայած դրան շարունակել է ներդրումներ անել երկրում։

Կարապետյանն անդրադարձել է նաև Հայաստանի գործարար միջավայրին։ Նա պատմեց, որ երբ Ռուսաստանում սկսել է բիզնես ստեղծել, որևէ կապ չի ունեցել երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ բիզնեսը կառուցվել է զրոյից և շուկայական տրամաբանությամբ։

Կարապետյանն իր խոսքում ընդգծել է՝ չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։

«Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով առաջ են շարժվում, այս մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իշխանության, առանց թալանի։ Դրա համար հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է կանգնեցնի այս ամենը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան