Ներքին 2 ամիս առաջ - 21:12 14-05-2026

Սարիկ Մինասյանի ընկերը նշանակվել է Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր նշանակում է իրականացվել։ Կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Սերգեյ Իսրայելյանը, որը Սարիկ Մինասյանի մտերիմ ընկերն է։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը նաև հանդիսանում է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերության խոսնակ Արթուր Հովհաննիսյանից։

Վերջինս հաստատել է տնօրենի նոր նշանակման փաստը, սակայն նշել է, որ այս պահին դժվարանում է հիշել նորանշանակ տնօրենի անուն-ազգանունը։ Խոսնակի փոխանցմամբ՝ նշանակումը տեղի է ունեցել մոտ 1-2 շաբաթ առաջ։

Նշենք, որ մինչև նոր տնօրենի նշանակումը կենտրոնը երկար ժամանակ ղեկավար չի ունեցել, իսկ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր Սամվել Մադոյանը, ով Կարմիր Խաչ ընկերության Գյումրիի գրասենյակի տնօրենն է։

Ըստ մեր տեղեկությունների՝ Սերգեյ Իսրայելյանը մինչև 2018 թվականն աշխատել է Շիրակի մարզպետի աշխատակազմում, այնուհետև՝ Ախուրյանի ՄՍԾ-ում։ Հատկանշական է, որ սա արդեն երկրորդ աղմկահարույց նշանակումն է սոցիալական խնամքի ոլորտում։

Ավելի վաղ, Համբարձում Մաթևոսյանի միջամտությամբ, Գյումրիի տարեցների խնամքի կենտրոնի տնօրեն էր նշանակվել Մաթևոսյանների ընտանիքի մտերիմ համարվող Գինուշ Զատիկյանը, ով կարճ ժամանակ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այդ ժամանակ ներկայիս Շրջակա միջավայրի նախարար Մաթևոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ