Ուղիղ եթեր
Սպորտ 3 շաբաթ առաջ - 19:51 13-05-2026

Մինչև հիմա փշաքաղվում եմ․ Չանչարևիչը բացահայտել է Թուրքիա-Հայաստան խաղից առաջ տեղի ունեցած խելահեղ դրվագը

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հիշել է Թուրքիա - Հայաստան արտագնա խաղից առաջ տեղի ունեցած անհավանական և խիստ դրամատիկ մի դրվագ։

Խոսելով մարզադաշտի մատույցներում տիրող իրավիճակի մասին՝ Չանչարևիչը կիսվել է տեսարանով, որն իսկական մոտիվացիա է դարձել մեր ընտրանու համար․
«Դա մի անհավանական իրավիճակ էր։ Երբ մոտեցանք մարզադաշտին, այնտեղ իսկական քաոս էր տիրում։ Հայացքով հետևում էի ներս մտնող ամբոխին, երբ հանկարծ նկատեցի մի տղամարդու, ով անթարթ ուղիղ ինձ էր նայում։ Լարված ու նույնիսկ սարսափազդու պահ էր. մեր հայացքները խաչվեցին։ Նա ամառային բաճկոնով էր: Մինչ ես ապշած նայում էի նրան, նա կամաց արձակեց բաճկոնի շղթան, ցույց տվեց տակից հագած Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ապա նորից հանգիստ փակեց այն:

Նույնիսկ հիմա, երբ պատմում եմ, փշաքաղվում եմ: Այդ մարդը գնում էր իսկական «դժոխք»՝ սուզվելով 40 հազար թուրք երկրպագուների ամբոխի մեջ: Նա նայեց ինձ ու մեղմ ժպտաց։ Դա ուղղակի խելահեղություն էր. ոչ ոք չէր համարձակվի անգամ մոտենալ այդտեղ, էլ ուր մնաց՝ մարզադաշտ մտնել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ տեսարան էր. ուղղակի կամաց իջեցրեց շղթան ու… եղբայր, դա իսկական ինքնասպանություն էր։ Անհավանական արարք, որը խաղից առաջ աննկարագրելի մեծ խթան դարձավ մեր թիմի մարտական տրամադրության համար»,- պատմել է Չանչարևիչը։

Armsport

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան