Ներքին 3 շաբաթ առաջ - 12:36 13-05-2026

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ

Մայիսի 11-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը տևել է մոտ 40 րոպե ու այդ ընթացքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ոչ մի պարեկ չի բարեհաճել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«40-50 րոպե 15-ից ավելի մարդիկ, հիմնականում՝ ջահելներ, իրար մորթում էին, ինչ հայհոյանքներ ասես չէին տալիս։ Թե ովքեր էին, դա չգիտենք, քանի որ մութ էր։ Բայց 50 րոպե մարդաշատ այդ վայրում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա լինի ու ոչ պարեկ, ոչ ոստիկան չժամանե՞ն։ Առաջ գոնե պարեկները օրը մի քանի անգամ ֆռում էին, էս քանի ամիս է՝ պարեկի սֆաթ էլ չենք տեսնում։ Ու հիմա էս ռազբորկայի, խուլիգանության թիվ 1 պատասխանատուն Մասիսի ոստիկաններն ու տեղի պարեկներն են։ Հլը չգիտենք էլ էդ տուրուդմփոցի պատճառով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Էն ձև էին տալիս իրար, որ ձեները 100 մետրից լսվում էր։ Վերջում էլ կռվի վայրում թողեցին մի քանի ավտոմեքենաներ ու թռան։

Էս ինչի է վերածվել Մասիսը, ոչ տեղի ոստիկաններն են տեղում, ոչ պարեկները։ Հեսա ստից կհելնեն, տնետուն կընկնեն, թե իբրև գրոծ են անում։ Էդ ձեր գործը ձեր գլխին կպնի, ավելի լավ է կանխենք նման դեպքերը»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։

Արդյոք նշված անձինք հայտնաբերվել, իսկ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունները ճշտվել են, դեռևս հայտնի չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան