Ուղիղ եթեր
Սպորտ 3 շաբաթ առաջ - 12:09 13-05-2026

Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի անդամ 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Զավեն Մեժլումյանը դարձել է արծաթե մեդալակիր: Եզրափակչում նա 3:6 հաշվով զիջել է ռուս Ասլան Զուևին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արարատ Ավետիսյանն (48 կգ) ու Գեղամ Եղիազարյանը (55 կգ):

Ավետիսյանը 3-րդ տեղի համար պայքարում 10:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Տիմուր Մահարամովին, իսկ Եղիազարյանը 3:3 հաշվով է ավարտել բուլղարացի Կևե Կովաչի հետ գոտեմարտը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից եզրափակիչ են դուրս եկել նաև Ալեքսան Շալջյանը (92 կգ) և Ջանես Նազարյանը (71 կգ):

Մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմերը մասնակցում են ամբողջական կազմերով:

Մայիսի 15-ից պայքարի դուրս կգան ազատ ոճայինները: Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ դուրս կգան Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան