Մամուլ 5 ամիս առաջ - 08:45 13-05-2026

«Խաղեր տվողներին» պատժելու է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած Նիկոլ Փաշինյանին դիմավորած եւ նրա առջեւ խոնարհված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը հերթական անգամ արժանացավ հանրության պարսավանքին, ասում են՝ ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր», որն այլեւս չի թաքցնում իր դիրքորոշումը, ի տարբերություն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, որի «խաղերը» դուր չեն գալիս Փաշինյանին, չնայած Փարամազյանն էլ պակաս ջանքեր չի դնում, որ ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահի:

Ճիշտ է նա չէր դիմավորել Նիկոլ Փաշինյանին Քաջարան այցի ժամանակ, բայց, ասում են` այցից առաջ անձամբ «բացատրություն» է տվել Ալեն Սիմոնյանին, թե շատ հարգում է թե՛ նրան, թե՛ մարզպետին, թե՛ վարչապետին, բայց քանի որ վարչապետի այցը պաշտոնական չէ, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող դիմավորել նրան:

Խնդրել է, որ դրա տակ այլ ենթատեքստ չտեսնեն։ Սակայն համայնքապետի բացատրությունը չի բավարարել իշխանական վերնախավին, նրանք բոլորից անվերապահ ծառայություններ են ակնկալում, եւ նման «տինտիրիտները» նրանց զայրացնում են: Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»