Երեկ՝ մայիսի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: