Արտաքին 2 ամիս առաջ - 22:37 08-05-2026

Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ

Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հաղթանակի օրվա տոնակատարությունները կանցկացվեն Ռուսաստանում, բայց նաև Ուկրաինայում, քանի որ նրանք կարևոր մաս և գործոն էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Այս հրադադարը կներառի բոլոր ռազմական գործողությունների դադարեցում և յուրաքանչյուր կողմից 1,000 գերիների փոխանակում: Ես անձամբ եմ խնդրել դա, և ես շատ եմ գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա կնշանակի այս շատ երկար, արյունալի և դժվար պատերազմի ավարտի սկիզբը: Այս զանգվածային հակամարտությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծն է, վերջ դնելու բանակցությունները շարունակվում են, և մենք ամեն օր մոտենում ենք ավարտին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ