Ուղիղ եթեր
Արտաքին 4 շաբաթ առաջ - 22:11 08-05-2026

Պենտագոնը սկսել է գաղտնազերծել ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերը

Պենտագոնը սկսել է գաղտնազերծել ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտ) վերաբերյալ փաստաթղթերը:

Պենտագոնը սկսել է հրապարակել անհայտ անոմալ երևույթների վերաբերյալ ֆայլեր։

«Ամերիկացի ժողովուրդը պահանջել է ավելի մեծ թափանցիկություն այս հարցերում, և նախագահ Թրամփը կատարում է այդ պահանջը»,- ընդգծել են գերատեսչությունից։

Փաստաթղթերի առաջին խմբաքանակը հրապարակայնորեն հասանելի է դարձել հատուկ կայքում։ Ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում» կավելացվեն լրացուցիչ փաստաթղթեր։

Պենտագոնի, ՀԴԲ-ի, ՆԱՍԱ-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի արխիվներից ընդհանուր առմամբ հրապարակվել է 162 ֆայլ։ Իշխանությունները շեշտել են, որ նյութերի մեծ մասը երբեք չի վերլուծվել՝ հայտնաբերված անոմալիաները բացատրելու համար։

Փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեց գաղտնազերծել ՉԹՕ-ներին վերաբերող կառավարական փաստաթղթերը: Նա իր որոշումը բացատրեց՝ դրանց նկատմամբ եղած հսկայական հետաքրքրությամբ:



Աղբյուր՝ meduza.io