Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են «Toyota Alphard» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին, իսկ քիչ անց բախվել են «Toyota Camry» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: