Սպորտ 3 շաբաթ առաջ - 19:32 08-05-2026

«Ցրվենա Զվեզդան» կարող է վաճառել Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Այս մասին հաղորդում է Mozzartsport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բելգրադյան ակումբը դիտարկում է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի կամ Ադեմ Ավդիչի վաճառքի տարբերակը։ Պատճառն այն է, որ «Ցրվենա Զվեզդան» լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» ձախ պաշտպան Ալեքսա Թերզիչի ծառայություններով։ Սակայն ակումբը նրա տրանսֆերի ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ չի ազատել թիմի կազմն ու բյուջեն այդ դիրքի համար։

Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ ամռանը գոնե մեկ ձախ պաշտպանի հեռանալը միանգամայն իրատեսական սցենար է։ Իսկ միանգամից երկու խաղացողի վաճառքը նույն դիրքից չափազանց ռիսկային է համարվում, քանի որ դա կարող է թուլացնել կազմի խորությունը նոր մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային կարևոր հանդիպումներից առաջ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Սերբիայի չեմպիոնին կարող է բերել մոտ 5 միլիոն եվրո եկամուտ։ «Ցրվենա Զվեզդայի» համար նման գործարքը ֆինանսապես խիստ շահավետ կլինի, քանի որ ժամանակին ակումբը Թիկնիզյանին ձեռք էր բերել 2 միլիոն եվրոյից պակաս գումարով։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ցրվենա Զվեզդայի» կազմում հռչակվել է Սերբիայի չեմպիոն։ Սա Նաիրի կարիերայում ազգային առաջնության մակարդակով նվաճած առաջին տիտղոսն էր։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermarkt-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 5 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին