Ներքին 5 ամիս առաջ - 14:10 08-05-2026

ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380,000 դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկը. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380,000 դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկը:

Այս մասին ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը, ով ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է:

«Դա հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի բիզնեսի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու: Առաջարկը չենք ընդունելու, ո՞ր բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է այդ առաջարկն ընդունել, ընդհակառակը՝ այդ առաջարկը ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»,- նշել է Ղազինյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկել է ՀԷՑ-ի համար 23,3 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանը ՀԷՑ-ին վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 միլիարդ 158 մլն դրամը։

Արդյունքում առաջացած գումարը, որ մնում է ՀԷՑ-ի համար, կազմում է մոտ 380,000 դոլար։

Նշենք, որ Վարչական դատարանն արգելել է Կառավարությանը մինչև մայիսի 25-ը իրականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը, քանի որ ընկերության սեփականատերերը պահանջել էին Կառավարության կողմից իրենց ներկայացված առաջարկին պատասխանելու եռամսյա ժամկետի լիարժեք պահպանում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո