Ներքին 5 ամիս առաջ - 18:13 07-05-2026

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն: Այս մասին հայտարարվեց դատական նիստի ժամանակ։

«Շարունակական անազատության մեջ գտնվելու պայամններում էականորեն նվազել է վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրևոելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։

Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափնման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավորը։


Հիշեցնենք, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ qարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել): Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ