Ներքին 5 ամիս առաջ - 17:35 07-05-2026

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. փաստաբան

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը:

Այս մասին Ֆեյսբուքի իր գրառմամբ հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։

Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։

Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, վարում էր քաղաքական մի շարք տելեգրամյան և այլ ալիքներ ու անթաքույց քննադատում գործող իշխանությանը։

Հուսով եմ՝ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա։

Ցավակցում եմ Գևորգի բոլոր հարազատներին ու ընկերներին՝ այս ծանր կորստի կապակցությամբ»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած

Ձեզ գուցե հետաքրքրի