Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 14:58 07-05-2026

Վթար էր եղել, խմած էի վարել. 2 տարին անցել է, բայց վարելու իրավունքը չեն վերականգնում. ակցիայի մասնակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներից մեկը նշել է, որ Կառավարության դիմաց իրականացվող ակցիայի հիմնական պահանջը վարորդական իրավունքների վերականգնումն է։

Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ չեն կարողանում վերականգնել իրենց վարորդական իրավունքները, քանի որ ստիպված են կրկին քննություն հանձնել, ինչը հատկապես դժվար է տարեց մարդկանց համար։

«Էս ամբողջ ակցիան վերաբերում է վարորդական իրավունքներին, որ կասեցրել են կամ զրկել են մարդկանց։ Պահանջում ենք, որ մեր իրավունքները վերականգնեն»,- ասել է նա։

Քաղաքացին նշել է, որ այս պահին ակցիային մոտ 100 քաղաքացի է մասնակցում, սակայն խնդիրը շատ ավելի մեծ մասշտաբ ունի։

«Ընդհանուր առմամբ՝ նման խնդիր ունեցող մարդկանց թիվը 3000-ից ավելի է»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում մարդիկ տուգանքները վճարել են, պատժաժամկետներն անցել են, սակայն վարորդական իրավունքը վերականգնելու հնարավորություն չեն ստանում։

«10 տարի առաջ ինձ զրկել են վարորդական իրավունքից։ Բոլոր տուգանքները վճարել եմ, ժամկետներն անցել են, բայց հիմա նոր պատճառներ են բերում, որ չվերականգնեն»,- նշել է քաղաքացին։

Նա պատմել է, որ իր դեպքում վարորդական իրավունքից զրկվել է վթարի և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով։

«Վթար էր եղել, խմած էի վարել։ Երկու տարվա ժամկետն անցել է, ամեն ինչ կատարել եմ, բայց ասում են՝ չենք կարող վերականգնել»,- ասել է նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան