Ողջույններս Բաքվից, նախևառաջ կցանկանայի երախտիքս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար հանդես գալու ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին: Նախագահ Կոշտայի այցելության ընթացքում Ադրբեջան, մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին և համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով։
Հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ:
Մեզ համար և մեր գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է, հայտարարել է Ալիևը:
Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո դա փոխկապակցվածությունն է, Թրամփի ուղին անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,-ասել է Ալիևը:
Ալիևը նաև դժգոհություն հայտնեց Եվրախորհրդարանից: Խոսելով Ղարաբաղյան հակամարտությունից՝ Արցախի ղեկավարությանը պատերազմական հանցագործներ անվանեց, Եվրախորհրդարանի բանաձևերը՝ սուտ:
«Եվրախորհրդարանի հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: Անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։
Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության։
Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել գործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ էր: Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,- նշել է նա:
Ալիևն իր ելույթում պնդել է, որ եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի հիմնարար խնդիրներին՝ միգրացիային, իսլամաֆոբիային, մրցունակության բացակայությանը: