Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 19:45 03-05-2026

Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան