Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 15:35 03-05-2026

Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆերիդուն Սինիրիօղլուին շնորհավորել է Փաշինյանին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։