Ներքին 2 ամիս առաջ - 12:42 03-05-2026

«Հայաստանի ձայնը». կոնֆերանս՝ մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ

Հայաստանում 2026 թ. մայիսի 4-ին և 5-ին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը: Գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու ԵՄ տարբեր պաշտոնյաներ, տարբեր երկրների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը, ժամը 12:00-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպում է մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս, որին մասնակցելու են Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Հրավիրված բանախոսներից յուրաքանչյուրը հանդես կգա 10 րոպեանոց ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջը, մարդու իրավունքների ոտնահարումները տարբեր ոլորտներում:

Բացման խոսքով հանդես կգա կոնֆերանսի կազմակերպիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ:

Կոնֆերանսի բանախոսներն են՝
1. ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ,
2. ՋՈՆ ԱՅԲՆԵՐ (ելույթը՝ տեսաուղերձով)- «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան
3. ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄ- Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան
4. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
5. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ- քաղաքագետ, սահմանադրագետ
6. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ- «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան
7. ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
8. ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
9. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ- իրավապաշտպան, փաստաբան
10. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ - քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր
11. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆ- Փաստաբան, իրավապաշտպան
12. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ- քարոզչության ոլորտի հետազոտող, փորձագետ

Կոնֆերանսին հրավիրված են ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական կառույցների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Կոնֆերանսը հեռարձակվելու է հայերեն և անգլերեն լեզուներով:
Կոնֆերանսի անցկացման վայրը՝ «Ani Plaza Hotel», «Նաիրի» սրահ (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 19):
Միջոցառումը բաց է լուսաբանման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից