Ներքին 5 ամիս առաջ - 21:57 01-05-2026

Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ. Ռոբերտ Քոչարյան

Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին:

Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման մասին:

«Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ, եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ, իրենք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը, միակողմանի խաղաղություն չի լինում»,- ասել է Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի