Սպորտ 2 ամիս առաջ - 18:11 30-04-2026

Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Արման Ծառուկյանի հայտարարությունը

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ֆինանսապես օգնել է Դաղստանում մարզադահլիճ կառուցել։

Ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ ՌԴ նախագահը, ի նշանավորումն մարտիկի ունեցած վաստակի և երկրին մատուցած ծառայությունների, ֆինանսավորել է նրա մարտարվեստների դպրոցի կառուցումը։

Լեգենդար ռուսաստանցի մարտիկը սոցիալական ցանցերում կտրականապես հերքել է այս տեղեկությունը.

«Դա բացարձակ սուտ է։ Ոչ ոք երբեք չի վճարել իմ հաշիվները և ինձ համար մարզադահլիճներ չի կառուցել»,- գրել է Նուրմագոմեդովը։

Armsport

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել