Եղանակային պայմաններով պայմանավորված Լարսը փակ էր, հիմա բացվել է, արդեն մատակարարումներ կան, ենթադրում եմ, որ մի քանի օրից կսկսի գազի գինը իջնել։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցվիտին և գների կտրուկ բարձրացմանը։
«Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի գերազանցում նույնիսկ 10% շեմը, այսինքն դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշխող դիրքը չարաշահել։ Ընդ որում, օրենքով արգելված է 10%–ից ցածր բաժին ունեցող որևէ տնտեսվարողի նկատմամբ որևէ պրոցես գեներացնել ամբողջ աշխարհում։
Եթե դաշտը խիստ մրցակցային է և բոլոր տնտեսվարողները կարող են իրար հետ մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է արհեստական դիֆիցիտ ստեղծել, խնդիր ստեղծել, նշանակում է մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել»,– ասել է նա։
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան