Մամուլ 5 ամիս առաջ - 07:20 30-04-2026

Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. Ժողովուրդ



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի վերջին տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա։

Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին՝ Արցախի Ազոխ գյուղում։ 1994 թվականից սկսել է ծառայել զինված ուժերում և մինչև 2021 թվականը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ աստիճանաբար առաջխաղացում ունենալով համակարգում։ 2015-2017 թվականներին եղել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ապա ֆակուլտետի պետ։ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2022 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հուլիսի 3-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Ինչ վերաբերում է գույքային և ֆինանսական տվյալներին, ապա «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ասրյանի հայտարարագրերում տարիների ընթացքում արձանագրվել է որոշակի աճ։ 2021 թվականին, երբ նա դադարեցրել է նախորդ պաշտոնը, նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,016,975 դրամ, կանխիկ դրամը՝ 710,528 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3,606,591 դրամ։

2022 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 28,500,000 դրամ արժողությամբ։ Նույն տարվա վերջում նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,300,000 դրամ, կանխիկ դրամը՝ 3,000,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11,589,764 դրամ։ Միաժամանակ ձևավորվել է նաև վարկային պարտավորություն՝ 22,938,888 դրամ։

2023 թվականին Ասրյանի բանկային հաշիվներում արդեն առկա է եղել 3,000,000 դրամ, կանխիկ դրամը կազմել է 3,500,000 դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացած տարեկան եկամուտը՝ 14,450,760 դրամ։ Վարկային պարտավորությունը նույն տարվա ավարտին կազմել է 20,470,000 դրամ՝ կապված բնակարանի ձեռքբերման հետ։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա շարունակում է ունենալ նույն բնակարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, որը գրանցվել է 2022 թվականի հուլիսի 25-ին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարվել։ Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ կազմելով 4,585,220 դրամ, կանխիկ դրամը՝ 4,500,000 դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 24,335,240 դրամ։ Միաժամանակ վարկի մնացորդը նվազել է և կազմել 19,898,659 դրամ։

Այսպիսով, ուսումնասիրված տվյալները ցույց են տալիս, որ Էդվարդ Ասրյանի եկամուտները տարիների ընթացքում աճել են, ավելացել են նաև դրամական միջոցները, մինչդեռ վարկային պարտավորությունը աստիճանաբար նվազել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է