Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 23:03 28-04-2026

Իսրայելական ավիացիան Լիբանանում հարվածել է փրկարարական բրիգադին, կան վիրավորներ

Իսրայելական ավիացիան Լիբանանի հարավում հարվածել է լիբանանյան զինվորականների ուղեկցությամբ գործող փրկարարական բրիգադին, երկու զինծառայող է վիրավորվել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։

«Երկու զինծառայող վիրավորվել է Իսրայելի թշնամական հարվածի հետևանքով, որն ուղղված է եղել բանակային պարեկներին՝ քաղաքացիական պաշտպանության բրիգադի և երկու քաղաքացիական էքսկավատորների հետ միասին Մադջդալ-Զուն քաղաքում (Տյուրոսի շրջան՝ խմբ.)՝ քաղաքացիներին փրկելու գործողության ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ։

Լիբանանյան ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում գտնվող ութ բնակավայրերի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների մասին։ Հարվածներ էին հասցվել նաև Տյուրոս քաղաքից դեպի արևելք գտնվող շրջաններին։

Ամենից շատ դիտված