Ներքին 1 ամիս առաջ - 22:47 28-04-2026

Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Այս մասին հայտարարել են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: