Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 21:12 28-04-2026

Իրանում իշխանությունը փաստացի անցել է ԻՀՊԿ-ին․ Reuters

Իրանում իշխանությունը փաստացի անցել է ԻՀՊԿ-ին։ Այս մասին գրում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյաների փոքր շրջանակը, այդ թվում՝ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ), Գերագույն առաջնորդի գրասենյակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարությունը, դարձել է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական որոշումների կայացման կենտրոն։

Միևնույն ժամանակ աղբյուրները հայտնել են, որ երկրի քաղաքական և կրոնական վերնախավը չունի բավարար ազդեցություն՝ ԻՀՊԿ որոշումներին դիմադրելու համար։