Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 18:18 28-04-2026

Հաղորդում է ներկայացվել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ՝ Երևանում «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար

Փաստաբան Աբգար Պողոսյանը գրում է. «Ես և գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսյանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ։

Նշված քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ 111-րդ տարելիցին, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում, արված լուսանկար, որում բացահայտ կերպով ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում, որը հայերին դիտարկում է որպես թուրքերի թշնամի և իրականացնում է հակահայկական գործողություններ՝ ներառյալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումը։

Կարծում ենք, որ տվյալ քաղաքական գործչի արարքը, հաշվի առնելով նրա լայն լսարանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլև պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, այն կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերին։

Թեև քիչ հավանական ենք համարում, որ տվյալ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ վարույթի նախաձեռնման դեպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ և զսպող նշանակություն։ Մասնավորապես, այն կարող է որոշակիորեն զսպել նմանատիպ վարքագծի դրսևորումները՝ հատկապես այն օտարերկրյա քաղաքացիների, որոնք ապագայում միտք ունեն այցելել Հայաստանի Հանրապետություն»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի