Շատերի համար Ժաննա Ներսիսյանը պարզապես հաջողակ բլոգեր է, ում առօրյան անցնում է շքեղ նկարահանումների և էսթետիկ հրապարակումների մեջ։
«ԻՆՍՏԱ NEWS»-ի տաղավարում Ժաննան առաջին անգամ բացահայտեց իր ֆինանսական հաջողության իրական աղբյուրները, որոնք դուրս են սոցցանցերի սահմաններից։ Երկար ժամանակ լուրեր էին պտտվում Ժաննայի ունեցվածքի շուրջ, սակայն վերջապես հնչեց կոնկրետ թիվ՝ 10-ից ավելի անշարժ գույք։
Հանրությանն ամենաշատը հետաքրքրող հարցին, թե արդյո՞ք հնարավոր է միայն գովազդային հոնորարներով նման կարողություն կուտակել, Ժաննան տվեց կտրուկ պատասխան. «Մենք միայն բլոգի հույսին չենք։ Բլոգն ինձ համար ավելի շատ սիրելի զբաղմունք է, հարթակ՝ մարդկանց հետ շփվելու համար, բայց իմ իրական եկամուտները գալիս են լուրջ բիզնեսից»։
Պարզվում է՝ Ժաննա Ներսիսյանը և իր ընտանիքը իրենց աշխատասիրությամո տարիներ շարունակ կառուցել են իրենց բիզնեսը, որն էլ այսօր ապահովում է նրա և երեխաների անկախությունը։
Թեև նա չի սիրում մանրամասնել բիզնեսի ուղղությունները, սակայն փաստը մնում է փաստ՝ Ռուսաստանում և Հայաստանում ունեցած գործարար կապերն ու եկամուտները նրան թույլ են տվել ոչ միայն ապահովել շքեղ կյանք, այլև դառնալ խոշոր սեփականատեր։
Ժաննան խոստովանում է, որ այս բացահայտումներն անում է ոչ թե պարզապես հարստությամբ պարծենալու, այլ ցույց տալու, որ ամեն բան հեշտ չի ստեղծվել։
Բացի դա նա ասում է որ երբեք չի սիրում պարծենալ ունեցածով նախապատվություն տալով համեստ լինել։
Թամարա Քալանթարյան