Ներքին 2 ամիս առաջ - 13:45 26-04-2026

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկին ծաղկահավաք է, խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։

Տեղեկությունը հայտնում է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն, որն ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «ԱՐԱԼԵԶԻ» սկաուտական խմբի անդամները:

Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը` տրամադրվում դպրոցներին, որտեղ էլ սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր` աշակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը:
Հավելենք` ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ տասնյակ հազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից