ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռան հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Oragir.News-ի լրագրողի հարցին՝ իր հրաժարականից հետո այս 8 տարիների ընթացքում ինչ գործողություններ են արվել ներկա իշխանությունների կողմից, որոնք կնպաստեին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ չնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Իսկ հարցին՝ արդյոք հետագայում կարվե՞ն նման քայլեր, նա պատասխանեց, որ իշխանափոխությունից հետո քայլեր կարվեն:
Նա նշեց նաև, որ ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է:
Իսկ իրատեսակա՞ն է համարում, որ Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողի հարցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Միանշանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Իրինա Ատանյան