Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգումը և կարող է վերսկսել աշխատանքը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ինչպես համաձայնեցված էր Եվրամիության հետ` Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի այն հատվածի վերանորոգումը, որը վնասվել էր ռուսական հարվածից»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։