Ներքին 2 ամիս առաջ - 20:25 21-04-2026

Կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի համագումարը․ հաստատվել է դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների ցանկը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։

Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը։ Դաշինքի նախընտրական ցուցակի ամբողջական ցանկը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական Ընտրական հանձնաժողով կներկայացվի վաղը՝ ապրիլի 22-ին։

Կուսակցության համագումարի ավարտից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած՝ «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հետ։

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։

Դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։
Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան
Արեգա Հովսեփյան
Մամիկոն Ասլանյան
Ավետիս Առաքելյան
Մարիաննա Ղահրամանյան
Հայկ Սուքիասյան
Արգիշտի Դարբինյան
Իրինա Յոլյան
Էդգար Ղազարյան
Տիգրան Աբրահամյան
Լենա Մաթևոսյան
Անդրանիկ Գևորգյան
Լիլյա Շուշանյան
Գրիշա Թամրազյան
Արթուր Դանիելյան
Լիանա Գասպարյան
Վաղինակ Վարդանով
Գառնիկ Դավթյան
Լիանա Մանուկյան
Հարություն Մնացականյան
Վրույր Այվազյան
Սյուզաննա Ավետիսյան
Հարություն Հարությունյան
Շիրազ Մանուկյան
Անուշ Միրզոյան
Անուշավան Մանուչարյան
Լևոն Նալբանդյան
Հասմիկ Ենգոյան
Արկադի Թամազյան
Ալեքսանդր Սարգսյան
Լիլիթ Ղարաջյան
Մհեր Աղամյան
Դավիթ Մանուկյան
Կարինե Սմբատյան
Դավիթ Դավթյան
Վարդան Ներսիսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը