Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 281 կմ հատվածում Երևանի բնակիչ 38-ամյա Մհեր Դ․-ն իր վարած «Suzuki Alto» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլիվայր շրջվելով, քարերին ու ծառերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: