Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:55 20-04-2026

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները։

Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։

Քարտատեսակներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։

Mastercard World Elite քարտի հիմնական առավելություններն են.

Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից օգտվելու համար

Քարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ և առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։

Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներ

Քարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները թռիչքից առաջ։

Ճամփորդական բժշկական և ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն

Քարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման, ուշացման և չեղարկման ապահովագրական փաթեթ։

Այլ առավելություններ

Բացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 և ավելի սպասարկման կետերում (առկա և առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։

Մինչև 2 կից քարտ ունենալու հնարավորություն։

Mastercard World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Mastercard World քարտի հիմնական առավելություններն են.

տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
տարեկան 6 անգամ աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
24/7 հասանելիություն Concierge ծառայությանը,
1ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։

Mastercard World քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
19:54 Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա