Այսօր Նիկոլ Փաշինյանը
տեսանյութ է հրապարակել Գյումրիից, որտեղ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ Փաշինյանը սոցցանցի իր էջում ևս մեկ տեսանյութ էր հրապարակել կառավարական առանձնատնից, որտեղ կրկին
երևացել է Աննա Հակոբյանը:
Ի դեպ, Գյումրիում Աննա Հակոբյանին ուղեկցել են ՊՊԾ աշխատակիցները։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ամուսնալուծությունից մոտ երկու ամիս անց վարչապետն ու նրա նախկին կինը միասին են, թեպետ Աննա Հակոբյանը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքն ու Նիկոլ Փաշինյանը կրկին միացել են: