Փարաքարում բողոքի ակցիա է. մասնակից կանայք պահանջում են նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով արդար քննություն:
Նրանք նաև պահանջում են վտարել համայնքից այս գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքին, որոնք վերադարձել են բնակվելու:
Կանայք իրենց ձեռքին ունեին նաև ցուցապաստառներ` «Կանխարգելե՛ք հնարավոր վտանգը», «Տեղափոխե՛ք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից», «Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը» և այլ գրառումներով։
Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն: