Միլանում հանրահավաք է տեղի ունեցել՝ ընդդեմ ներգաղթի
Միլանի Դուոմո հրապարակում Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մենք մեր տան տերն ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք։
Միջոցառմանը, որին մասնակցել են եվրոպական աջակողմյան առաջնորդներ Գերտ Վիլդերսը և Ջորդան Բարդելան, հնչել են կոչեր՝ ուղղված ներգաղթի դեմ և ի պաշտպանություն Վիկտոր Օրբանի սահմանային քաղաքականության։
Ելույթ ունեցողները կանխատեսել են աջ ուժերի հաղթանակը Ֆրանսիայի առաջիկա ընտրություններում և ԵՄ-ի ուղղության արմատական փոփոխություն։
Միևնույն ժամանակ քաղաքում անցկացվել է բազմամարդ հակացույց, ինչի պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել՝ բախումները կանխելու համար։